Բախվել են 2 «Opel»-ներ, որոնցից մեկը հայտնվել է ձորակում


Բախվել են 2 «Opel»-ներ, որոնցից մեկը հայտնվել է ձորակում
Հոկտեմբեր 10 23:48 2024

Հոկտեմբերի 10-ին, Ժամը 18:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Մակիդոն Բ.-ի վարած «Opel» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Գարիկ Դ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Մակիդոն Բ.-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 57-ամյա Գոհարիկ Վ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բախման հետևանքով «Opel»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում»-Հայտնում է shamshyan.com-ը։