Սպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց


Սպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբեր 10 13:35 2024

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 10:30-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: