«Իլ դը Ֆրանս»-ն առաջարկել է Երևանի տրանսպորտային ցանցն ամբողջացնել ոչ թե 250, այլ 150 ավտոբուսով. Ավինյան


«Իլ դը Ֆրանս»-ն առաջարկել է Երևանի տրանսպորտային ցանցն ամբողջացնել ոչ թե 250, այլ 150 ավտոբուսով. Ավինյան
Հոկտեմբեր 7 12:16 2024

Իլ դը Ֆրանսի կողմից ստացվել է առաջարկ, որը հնարավորություն կտա Երևանի տրանսպորտային ցանցն ամբողջացնել ոչ թե 250, այլ 150 ավտոբուսով։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը նշեց, որ առաջարկը քննարկվում է, և որոշումը կզեկուցվի:

Քաղաքապետը հավելեց. «Առաջարկի բովանդակությունը, մաթեմատիկան պետք է հասկանալ, և եթե այդ տարբերակով աշխատում է, իհարկե մենք ուզում ենք ավելի քիչ գումար ծախսել»։