Գյումրիում դեռևս 16 թվականից սկսած լայնածավալ բարեկարգման աշխատանքները պետք է շարունակվեն, Գյումրու վրայից պետք է դուրս գա «աղետի գոտի» պիտակը, ՀՀ 2-րդ քաղաքը պետք է զարգանա և զարգացումը կենտրոնից պետք է տեղափոխվի Մուշ, Անի, Շերամ թաղամասեր: Այս մասին ԱԺ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Խաչատրյանը նշեց՝ բայց մի հետաքրքիր բան կա, կռավարությունը ընդամենը 1 մլրդ պարտք է վերցնում, եթե չկա, իհարկե, պետք է վերցնել, բայց այս տարի հուլիսի 11-ին ՀՀ կառավարությունը 49 էլեկտրոմոբիլ գնելու համար 1 մլրդ 38 մլն դրամ փող է ծախսել:
«Այսինքն, մի քաղաքական ուժ, որը պադավատապետության դեմ էր, բողոքում էր, մեքենաների, պադավատների վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում, որ Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացնի:
Միգուցե ճիշտ կլիներ այն մի մլրդը, որը պադավատների վրա եք մսխել ուղղվեր Գյումրիի վրա և այդ ծրագիրն ավելի լայնամասշտաբ լիներ, կամ պարտք վերցնելու փոխարեն երբ այդ մեկ մլրդը մսխվեց պադավատների վրա ուղղվեր Գյումրի և ոչ թե լրացուցիչ պարտքային բեռը ավելացվեր»,- ասաց պատգամավորը: