Ավտովթարի հետևանքով մահացել է Անի Փահլևանյանը


Ավտովթարի հետևանքով մահացել է Անի Փահլևանյանը
Սեպտեմբեր 21 22:51 2024

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ այսօր ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Անի Փահլևանյանը՝ Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սիրելի վոկալի ուսուցչուհին։ Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից։

 

«Անին, լինելով երիտասարդ ու տաղանդավոր, հասցրել էր իր նվիրումով ու սիրով մասնակցել բազմաթիվ համերգների և մրցույթների, միշտ փայլելով իր ունակություններով ու աշակերտների նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով։

 

Ցավակցում ենք հարազատներին և բոլորին, ովքեր ճանաչում ու սիրում էին Անիին»,-ասվում է հաղորագրության մեջ։