Մեր երկրում թե՛ քաղաքական, թե՛ իրավական պրոցեսներն այնքան անհասկանալի հունով են գնում, որ պլաններ կան, բայց չի ստացվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Վանաձորի նախկին համայքնապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քաղաքական նպատակներ կան։
Ասլանյանը բացատրեց, որ ընտրական վեճերն առավելագույն սեղմ ժամկետում պետք է քննվեն և որոշում կայացնեն, ինչը ՀՀ-ում կարծես 5 օր է, մինչդեռ Վանաձորում տևում է 2 տարի 9 ամիս և դեռ շարունակվում է։
«Այս իրադրության մեջ պատկերացնել թե ընտրությունների միջոցով տեղական ժողովրդական միջոցներով հնարավոր էր ինչ-որ բան անել, փաստորեն հոդս են ցնդում և հասկանում ենք պլաններ կազմելը անշնորհակալ գործ է»,-ասաց նա։ Մամիկոն Ասլանյանը հավելեց. «Ես ուզում եմ, որ մեր երկրում իրավակարգ լինի, դատական անկախ իշխանություն լինեի»:
Հարցին, թե նա ամեն դեպքում նա ուզո՞ւմ է լինել Վանաձորի համայնքապետը, Ասլանյանը պատասխանեց. «Ես միշտ ուզում եմ, բայց իմ ուզելը... Ես ինքնանպատակ ոչ մի բան երբեւէ որեւէ չեմ ուզում, առանձնապես տիտղոսների, ճանաչելիությամբ, պաշտոնամոլությամբ չեմ տառապում, հետեւաբար էդ հարցն ինձ համար պատեհ չէ: Ես ուզում եմ լինել այն, ինչը համարել է ժողովուրդը, որին ես արժանի եմ: Ես դա էի ուզում լինել ժողովրդի պարտադրանքով ու թելադրանքով, բայց չի եղել: Հիմա թե ես այլ ինչ եմ ուզում, դա թող մնա իմ ներսում»: