Ո՞վ է ասել, որ Կիրանցում մենք չենք ստացել մեր ակնկալած տարածքը. Արման Եղոյան


Ո՞վ է ասել, որ Կիրանցում մենք չենք ստացել մեր ակնկալած տարածքը. Արման Եղոյան
Սեպտեմբեր 5 18:32 2024

Ո՞վ է ասել, որ Կիրանցում մենք չենք ստացել մեր ակնկալած հատվածը։ Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Հարցին՝ ո՞ր հատվածն ենք ստացել, նա արձագանքեց. «Չեզոք գոտու մեր հատվածը, առաջ այնտեղ մարդ չէր կարող մտնել, հիմա կարող է մտնել: Առաջ ականապատված էր, ոչ ոք չէր կարող այնտեղ մտնել, հիմա դա գտնվում է գծից այս կողմ:

Բնականաբար, որոշ բաներ էլ գտնվում են գծից այն կողմ, որովհետև ոչ թե մեծ, հաստ շերտով չեզոք գոտի է շփման գիծը, այլ բարակ փշալար է, որից այն կողմ այլ պետություն է»: