«Իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը ունի՞ որևէ ծրագիր»․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ արցախցիների վերադարձի մասին


«Իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը ունի՞ որևէ ծրագիր»․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ արցախցիների վերադարձի մասին
Օգոստոս 28 18:47 2024

ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին՝ ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում Արցախի բռնի տեղահանված բնակիչների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի հարցի լուծումը։

«Ինչպե՞ս է Մոսկվան տեսնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների հնարավոր վերադարձը․ իսկ ինչպե՞ս է դա տեսնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, ունի՞ որևէ ծրագիր»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, թե  Ադրբեջանն այդպիսի ծրագիր, առաջարկներ ունի և հրապարակել է, ինքը դա է տեսել։

«Եթե որևէ ծրագիր կա՝ ձևակերպված Հայաստանի վարչապետի կողմից, ապա ես հաճույքով դրան էլ կծանոթանայի և կմեկնաբանեի այն։  

Ինչու՞ եք այլ պետության ներկայացուցչին հարց ուղղում այն մասին, թե ինչպես ենք մե՛նք դա պատկերացնում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։