«Ինչո՞ւ թույլ չեք տալիս՝ դատարանին բացարկի միջնորդություն ներկայացնեմ». Հրայր Թովմասյանի փաստաբանը՝ դատավորին


«Ինչո՞ւ թույլ չեք տալիս՝ դատարանին բացարկի միջնորդություն ներկայացնեմ». Հրայր Թովմասյանի փաստաբանը՝ դատավորին
Օգոստոս 28 12:00 2024

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանի կենտրոնի նստավայում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը:

Դատավորը հայտարարեց, որ այսօր պաշտպանները հանդես կգան  պաշտպանական ճառով:

Դատական նիստին ներկա չէր պաշտպաններից Միհրան Պողոսյանը:

Արամ Օրբելյանը հայտարարեց, որ ինքը դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ է հանդես գալու, սակայն դատավորը նրան թույլ չտվեց՝ ասելով, որ այդ միջնորդությամբ հանդես կգա պաշտպանական ճառից հետո:

«Ինչո՞ւ թույլ չեք տալիս հանդես գամ միջնորդությամբ: Իմ պաշտպանական ճառն այսօր չի վերջանալու, այն 600 էջից ավելի է և 3  դատական նիստ տևելու է»:

Այս պահին Օրբելյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով: