Հնարավոր չէ խոսել երկարաժամկետ խաղաղությունից, եթե լուծված չեն գերիների, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցերը


Հնարավոր չէ խոսել երկարաժամկետ խաղաղությունից, եթե լուծված չեն գերիների, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցերը
Օգոստոս 28 11:03 2024

Սրբազան պայքարը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով արցախահայության՝ հայրենիք վերադարձի օրակարգին և իրական, կայուն ու երկարաժամկետ խաղաղության բանաձևին։

«Արցախահայության՝ հայրենիք վերադարձի օրակարգ. Արցախի և արցախյան հակամարտության էջը շրջված չէ՛: Հայաստանը պիտի հետամուտ լինի Արցախի հիմնահարցի՝ բանակցային օրակարգում ներառվելուն, բանակցությունների շարունակականությանը և արցախահայության խախտված իրավունքների (թե՛ անհատական, թե՛ հավաքական), այդ թվում և առաջին հերթին՝ համապատասխան անվտանգային երաշխիքներով արժանապատիվ վերադարձի իրավունքի վերականգնմանը:


Իրական, կայուն ու երկարաժամկետ խաղաղության բանաձև. Ադրբեջանի հետ «ամեն գնով խաղաղության հասնելու» հայեցակարգը չի կարող ընդունելի ու կիրառելի լինել: Կարգավորումը պիտի հիմնված լինի արդարության ու միջազգային իրավունքի սկզբունքների վրա և չի կարող ձեռք բերվել ի հաշիվ որևէ կողմի արժանապատվության: Հարաբերությունների կարգավորման գործընթացը պիտի հավասարապես հաշվի առնի բոլոր կողմերի շահերը: Եվ հնարավոր չէ խոսել իրական, կայուն, երկարաժամկետ խաղաղությունից, եթե լուծված չեն հումանիտար կարևորագույն խնդիրները՝ գերիների, պահվող անձանց և Արցախի՝ պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցերը»։