Ընթացքի մեջ են զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ» -ի կառուցման աշխատանքները․ Ավինյան


Ընթացքի մեջ են զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ» -ի կառուցման աշխատանքները․ Ավինյան
Օգոստոս 27 21:09 2024

Երևանի բուսաբանական այգում ընթացքի մեջ են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ» -ի կառուցման աշխատանքները: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով լուսանկար։ 

 

«Պուրակի տարածքը շուրջ 50 հա է և այն քաղաքի համար կարևոր վայրերից է դառնալու»,- նշել է նա։