Կանաչապատ տարածք, ճեմուղի, հեծանվուղի. Ավինյանը ծանոթացավ «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին


Կանաչապատ տարածք, ճեմուղի, հեծանվուղի. Ավինյանը ծանոթացավ «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին
Օգոստոս 27 15:24 2024

Երևանի բուսաբանական այգում Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, այն Երևանի քաղաքապետարանի այս տարվա ամենախոշոր նախագիծն է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելեց ու անձամբ ծանոթացավ պուրակի կառուցման աշխատանքներին, քննարկեց կառուցման հետ կապված կարևոր հարցեր: 

««Կյանքի պուրակի» նախագիծը մեր ամենակարևոր նախագծերից մեկն է: Այս տարվա համար Երևանի քաղաքապետարանի ամենախոշոր նախագիծն է, և մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի: Ե՛վ իր նշանակությամբ, և՛ իր բովանդակությամբ այն քաղաքի համար շատ կարևոր տեղ է դառնալու»,-ասաց Ավինյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։