Ադրբեջանում ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացվել


Ադրբեջանում ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացվել
Օգոստոս 27 14:35 2024

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել։

Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ուղղաթիռային ստորաբաժանումները խմբակային թռիչքներ են իրականացրել և մարտադաշտում կատարել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները ոչնչացնելու առաջադրանքներ։