Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի․ Բագրատ Սրբ шզան


Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի․ Բագրատ Սրբ шզան
Օգոստոս 26 21:04 2024

Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի, Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում  ասաց Բագրատ Սրբազանը։

«Այս մարդիկ զբաղեցնում են իրենց աթոռները հակասահմանադրական միջոցներով և սահմանադրական հեղաշրջում կատարած լինելով մեր երկրում»,- ասաց նա։

Սրբազանը արձագանքեց նաև դիտարկումներին, թե պայքարը կարող է նախատեսվածից ավելի երկար տևել։

«Ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Մենք էլ ենք պատրաստության մեջ, թշնամին էլ։ Թշնամի ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»,- ասաց Բագրատ Սրբազանը։