ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին


ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Օգոստոս 26 11:34 2024

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ԿԽՄԿ Հայաստանյան ներկայացուցչությունից՝ նշելով, որ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։

«Ըստ ընթացակարգերի, առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ հարցերը քննարկվում են միայն պահող իշխանությունների հետ»,- նշեցին ԿԽՄԿ-ից։