Պարեկների կողմից ծեծի ենթարկված արցախցի Արամ Երիցյանի եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ կալանավորման միջնորդությունը լրիվությամբ մերժվեց, իսկ ձերբակալումն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ։
«Դատավոր Նելլի Բաղդասարյանի իրանականցրած արդարադատությունն ուղղակի անգնահատելի է»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ օրերս պարեկները բռնություն էին գործադրել Արամ Երիցյանի նկատմամբ՝ մեքենան, իբրև, ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ։ Պարեկների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով արցախցի Արամ Երիցյանը մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել։