«Դեմը փոս կար», «եթե պիտի քերի, թող հիմա քերի»․ Փաշինյանը զայրացել է


«Դեմը փոս կար», «եթե պիտի քերի, թող հիմա քերի»․ Փաշինյանը զայրացել է
Օգոստոս 2 12:00 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացել է դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:

Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:

Ի դեպ՝ Տավուշ այցի ընթացքում Փաշինյանն արձանագրել է․«Զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված պրոբլեմ կա»։