Փաշինյանի աջակիցը ցանկանում է գնալ Բաքու․ լուսանկար


Փաշինյանի աջակիցը ցանկանում է գնալ Բաքու․ լուսանկար
Օգոստոս 1 17:04 2024

ՔՊ վարչության որոշմամբ՝ կուսակցությունից հեռացված  Թաթուլ Ասիլյանը, ով շարունակում է  մնալ Նիկոլ Փաշինյանի աջակիցը անհամբեր սպասում է, թե երբ է գնալու Բաքու։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։ «Ոնց եմ ուզում Բաքուն տեսնեմ։ Շուտ բացվեն ճանապարհները, գնամ։ Սպասված խաղաղությունը շեմին է»,– գրել է նա։

Թե որ շեմին է «խաղաղություն» ասվածը պարզ չէ, հատկապես, որ Ադրբեջանը որեւէ կերպ չի ձգտում խաղաղության և այդ մասին շատ պարզ խոսում են Ադրբեջանի իշխանությունները, բայց այս հանգամանքը միևնույնն է չի կաշկանդում Փաշինյանի աջակցին և նա ամեն կերպ օր առաջ ցանկանում է գնալ Բաքու։

Բարի ճանապարհ ենք մաղթում նախկին ՔՊ–ականին, հույս հայտնելով, որ նրա երազանքը շուտ կկատարվի և նրա հետ միասին Բաքվում «չայ» կխմեն բոլոր նրանք, ովքեր մեկ օր առաջ տենչում են թշնամի երկրում հայտնվել։ Միևնույն ժամանակ հույս ենք հայտնում, որ իշխանությունները կկատարեն իրենց համակրի ցանկությունը, և նրան կփոխարինեն այնտեղ պահվող հայ գերիներով։