ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում տիկնոջ հետ ներկա է Թաթա Սիմոնյանի համերգին: Փաշինյանն իր տիկտոկյան էջում կարճ տեսանյութ է հրապարակել, որում տիկնոջ հետ համերգն են վայելում:
Ավելի վաղ նա Աննա Հակոբյանի հետ շրջել էր Գյումրիում, այցելել Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան:
Հիշեցնենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում այսօր տեղի է ունենում «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Ամենագունեղ և երաժշտական տոնի առաջին կանգառում տեղի կունենա Թաթա Սիմոնյանի համերգը: