Հայտնի են Օլիմպիական Խաղերի առաջին մեդալակիրները


Հայտնի են Օլիմպիական Խաղերի առաջին մեդալակիրները
Հուլիս 27 15:02 2024

Հայտնի են 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի առաջին մեդալակիրները։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Չինացի հրաձիգներ Շենգ Լիհաո/Յուտինգ Հուանգը դարձել են օդամղիչ հրացանով 10 մետր հեռավորության վրա հրաձգության միքստ մրցումների օլիմպիական չեմպիոն։

Արծաթե մեդալներ են նվաճել հարավկորեացիներ Չի Հյուն Կեումը և Հա Չուն Պարկը։ Ղազախստանի հավաքականը նվաճել է բրոնզե մեդալներ։

Այսպիսով, այս պահին մեդալային հաշվարկն այսպիսին է․

Չինաստան — 1 ոսկի
Հարավային Կորեա — 1 արծաթ
Ղազախստան — 1 բրոնզ