Իշխանությունները սեղանին են դրել նաև Տիգրանաշենի հանձնումը. Բագրատ Սրբшզան


Իշխանությունները սեղանին են դրել նաև Տիգրանաշենի հանձնումը. Բագրատ Սրբшզան
Հուլիս 27 13:05 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր մեկնում է Վայոց ձորի մարզ: Ճանապարհին նա կանգ է առել Տիգրանաշենում:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ասաց, որ Իշխանությունը հավանաբար ներքին համաձայնությամբ անընդհատ հրապարակի վրա է պահում հարցը, որ օրերից մի օր սեղանին է դրվելու նաև այս տարածքը հանձնելը:

«Մենք շարունակաբար գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշվող և անընդհատ չավարտվող նախապայմանների հետ, որոնց շարքում են ՀՀ Սահմանադրության փոփոխումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, որը զբաղվում է բանակցային գործընթացներով, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը: Այլևս ակնհայտ է, որ սահմանազատում և սահմանագծում գոյություն չունի, գոյություն ունի հայրենազատում նեռի իշխանության կողմից»,- ասաց նա:

Սրբազանի խոսքով՝ Տիգրանաշենի հանձնումն աղետալի հետևանքներ կբերի:

«Մենք նաև ականատեսն ենք լինում Ադրբեջանի հոխորտանքներին, ինչը նշանակում է, որ այս նեռի իշխանությունը, բացի նրանից, որ մեծագույն աղետն է բերել այս երկրի վրա, այդուհանդերձ նոր ագրեսիայի նախապատրաստություն է տեղի ունենում, և Ադրբեջանի այս վերջին հայտարարությունն էլ դրա օրինակն է: Հոխորտանք ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ԵՄ-ին, սա խոսում է նրա մասին, որ բացի ավեր ու կոտորած բերելուց այս իշխանությունը որևէ այլ բանի ընդունակ չէ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: