Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «բաց է մնում երկու հարց»․ Ալիև


Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «բաց է մնում երկու հարց»․ Ալիև
Հուլիս 20 18:38 2024

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է նկատվում։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ նշելով, թե այս պահին «բաց է մնում երկու հարց»․

«Հայաստանը նախ պետք է դրական պատասխանի մեր առաջարկին։ Երկրորդ՝ և Հայաստանը, և Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ վերջին երկու տարիներին այդ խումբը փաստացի անգործության է մատնված»,- ասել է նա։