Փաշինյանից հեռացած երբեմնի դաշնակիցները քաղաքական ինքնուրույն ակտիվություն են ցուցաբերում, գրել է «Փաստինֆո»-ն։
Մի քանի տարի ձգվող դատական պրոցեսներից հետո՝ Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» գործընկեր Դավիթ Սանասարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն։
Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին երկու համայնքում` Գավառում և Իջևանում մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։
Իջևանում ՏԻՄ ընտրությանը կմասնակցի նաև ՔՊ-ն։
Գավառում կուսակցությունն առաջադրել է 14 հոգանոց ընտրացուցակ, իսկ Իջևանում՝ 15 հոգանոց։










