Թեհրանի համար կարևոր է Սյունիքի մարզի անվտանգությունը


Թեհրանի համար կարևոր է Սյունիքի մարզի անվտանգությունը
Հուլիս 19 16:55 2024

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում։ Այս մասին SNN  լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպանը։

Մեհդի Սոբհանին լրատվականի հետ զրույցում նշել է նաև, որ Թեհրանի համար կարևոր է Սյունիքի մարզի անվտանգությունը։

«Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի մեջ: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը բարելավել է սահմանային կապը»,- ասել է նա: