Կոտայքի մարզում վթարվածը ուսումնամարզական ինքնաթիռ է․ ՀՀ ՊՆ


Կոտայքի մարզում վթարվածը ուսումնամարզական ինքնաթիռ է․ ՀՀ ՊՆ
Հուլիս 19 11:26 2024

«Հաստատում եմ, վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։ Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ն հայտնել է, որ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, կան զոհեր։