Միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին․Փաստաբան


Միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին․Փաստաբան
Հուլիս 18 15:37 2024

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործից նոր մանրամասներ է հայտնել։

«Քննչականից քիչ առաջ տեղեկացրեցին, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։

Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ», - գրել է նա։