Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը. «Հրապարակ»


Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը. «Հրապարակ»
Հուլիս 18 08:23 2024

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը բարձր աշխատավարձ է սահմանում, պարգեւավճարներ տալիս կարմիր ու սեւ բերետավորներին, իսկ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անձամբ է այցելում եւ շնորհակալություն հայտնում ծառայության համար:

Երեկ նա այցելել է ՆԳՆ ոստիկանության զորքեր, խորհրդակցություն արել` «եւս մեկ անգամ բարձր գնահատելով ոստիկանության զորքերի կատարած աշխատանքը, հույս հայտնել, որ առաջադրված խնդիրները կշարունակվեն կատարվել նույն ոգով եւ պատասխանատվությամբ»։ Վաղը Փաշինյանը կարող է «Կեցցե հեծանիվի» փոխարեն գրել. «Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում