Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Միրզոյան


Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Միրզոյան
Հուլիս 12 18:02 2024

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Հայաստանի և Սլովենիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

 
 

«Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում՝ համատեղ ջանքերի և նոր նախաձեռնությունների միջոցով»,- նշել է Միրզոյանը:

 

Արտգործնախարարության X-ի էջում էլ ասված է, որ երկու երկրները կառուցել են ամուր համագործակցություն՝ հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների, խաղաղության մեջ ունեցած ներդրման և Հայաստան-Սլովենիա-Եվրամիություն ավելի սերտ գործընկերության տեսլականի վրա: