Խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղում


Խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղում
Սեպտեմբեր 25 10:26 2026

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 23-ին։ Ժամը 18․20-ին Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տներից մեկում ոստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին։

Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 18-ին։ Հետախուզվողը՝ Երևանի 34-ամյա բնակիչը երկու այլ անձանց հետ գիշերվա ժամը 2-ին մեքենայով մեկնել էր մայրաքաղաքի Րաֆֆու փողոց։ 

Այստեղ վիճաբանություն էր տեղի ունեցել մեկ այլ անձի հետ, որի ընթացքում 34-ամյա տղամարդը դեռևս չպարզված առարկայով հարվածներ էր հասցրել նրա գլխին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Վիճաբանության ընթացքում հնչել էին հայհոյանքներ, գոռոցներ ու կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ հուլիսի 2-ին 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Նա ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։