Դուք ծաղրածու եք. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին


Դուք ծաղրածու եք. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին
Հունիս 11 18:13 2024

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ականներին որպես ծաղրածու որակեց:

«Որ ասում եք՝  լափամանից օգտվողներ, ծաղրածուներ։ Դուք ձեզ տեսե՞լ եք, դուք ձեզ հարց տվե՞լ եք։ Դուք և լափամանից  օգտվող եք, և ծաղրածու եք, ամեն ինչն եք, ինչ այս ամբիոնից ասել եք »,- Ազգային ժողովում հայտարարեց Դանիելյանը:

Նա ընդգծեց` միմյանց նկատմամբ ամենավերջին վիրավորանքներով մեր երկիրը որևէ տեղ չի հասնելու։

Դանիելյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից, որ ԱԺ-ն վերածվել է փոխադարձ վիրավորանքների վայրի։

«Ինձ համար մանդատն էլ, այստեղ նստելն էր, այս աթոռն էլ բացարձակ արժեք չունեն, իմ երկրից ավելի թանկ չեն։ Հարյուր անգամ մտածել եմ, իմ ընկերներին ասել եմ, որ այդ մանդատն, առհասարակ, ինձ պետք էլ չի, չեմ էլ ուզում մի րոպե անգամ մնալ այս Ազգային ժողովում, ինձ համար մանդատը առ ոչինչ է»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը: