Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը՝ տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգ. Աբրահամյան


Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը՝ տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգ. Աբրահամյան
Հունիս 8 10:32 2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Իշխանությունն Արցախի դեմ հերթական նիկոլության շրջանակներում, երեկ փորձում էր ապօրինի բերման ենթարկել Արցախի նախագահի աշխատակազմի բալանսում գտնվող և նախագահին ուղեկցող մեքենան:

Արցախի սուբյեկտայնության և արցախցիների դեմ տարբեր մասշտաբի հակաբարոյական արշավներն այնքան կձգվեն, քանի իշխանության ղեկին անձինք են, ովքեր ողջ էության ատում են հայի տեսակը:
 
Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը՝ տավուշցին, ու այդպես շարունակ, և կրկնում եմ` սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի Հայաստանը չունի հայի օրակարգ ու առաջնահերթություն սպասարկող իշխանություն»։