Խաղաղության համաձայնագիրը քննարկելու համար Հայաստան կժամանի Բլինքենի օգնականը


Խաղաղության համաձայնագիրը քննարկելու համար Հայաստան կժամանի Բլինքենի օգնականը
Հունիս 8 10:15 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհին առաջընթացը քննարկելու համար Հայաստան կժամանի ԱՄՆ Պետդեպի ղեկավարի օգնականը: Այս մասին հայտնում են Պետդեպարտամենտից:

 Ջեյմս Օ ' Բրայենը Հայաստանում կլինի հունիսի 10-12-ը։ Նա բանակցություններ կվարի Հայաստանի կառավարության, բիզնեսի և հասարակության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: 

Նշենք, որ Օ ' Բրայենը հանդիսանում է ԱՄՆ Պետդեպի ղեկավար Էնթոնի Բլինքենի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը: