Խնդրում եմ դադարել մեզ սպառնալ։ Հերիք եղավ՝ մեզ սպառնան:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանն առ այն, որ Հայաստանի չմտածված քայլերը, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը:
«Հերիք եղավ՝ ՀԱՊԿ-ի մասին խոսեն։ ՀԱՊԿ-ի մասին խոսելիս թող գան, ասեն՝ ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում, ինչ պարտավորություններ ունեն՝ թե՛ որպես ՀԱՊԿ գործընկեր, թե՛ որպես Հայաստան-Ռուսաստան պայմանագրի կողմից։
Հերիք է՝ մեր ինքնիշխան տարածքի հետ կապված նման հայտարարություններ անեն։ ՀՀ-ն որևէ երկրի հետ բանակցություն չի վարում, չի քննարկում որևիցե ռազմաբազա տեղադրելու կամ ռազմավարական որևէ ալյանսին միանալու վերաբերյալ հարց»,-ասաց նա։
Ալեն Սիմոնյանն ընգծեց՝ աբսուրդ է կարծիքը, որ իրենք տեղեկություններ կարող է հասցնեն արևմտյան երկրներին:
«Ի՞նչ տեղեկություններ պետք է հասցնենք։ Աբսուրդ եմ որակում։ Հերիք է մեզ հետ կապված՝ նման հռետորաբանությամբ խոսել, հերիք է մեզ սպառնալ՝ ուղիղ և անուղղակի»,- շեշտեց նա։










