Ի՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան


Ի՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
Սեպտեմբեր 30 12:39 2026

«Կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը դեռ չքննարկված ԱԺ հանձնաժողովում, հետաձգվում է քննարկումը՝ այն համարել ոչ պատշաճ որակով մշակված նախագիծ»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ 

Հիշեցնենք՝ հանձնաժողովի նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ հանձնաժողովի այսօրվա նիստում չի քննարկվի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, քանի որ այս նախագծում «որոշակի շտկելու բաներ կան»։ Նախագիծը ներկայացնելու համար ԱԺ էր եկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։ Ղազարյանը հարցադրում արեց. «Ի՞նչն էր խանգարում կառավարությանը, որպեսզի մինչև Ազգային ժողով ներկայացնելը պատշաճ քննարկումներ կազմակերպեր։ 

Հարցադրումս վերաբերում է առհասարակ կառավարության պատասխանատվությանն իր գործունեության և ԱԺ ներկայացրած փաստաթղթերի վերաբերյալ»։ Մանրամասն՝ տեսանյութում։