Տավուշում սահմանազատված տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահները, բանակային կորպուսն էլ կա և իր խնդիրն ունի. Փոխնախարար


Տավուշում սահմանազատված տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահները, բանակային կորպուսն էլ կա և իր խնդիրն ունի. Փոխնախարար
Հունիս 7 12:56 2024

Տավուշի մարզի սահմանազատված տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահները. լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

«Դա սահմանապահ զորեքի հսկողության գոտի է։ Վերջին շրջանում և, առհասարակ, չափից ավելի բաց, չափից ավելի թափանցիկ ենք։ 3-րդ բանակային կորպուսը, բնականաբար, գոյություն ունի, բայց իրենք իրենց  խնդիրներն ունեն, սահմանապահներն՝ իրենց»,-ասաց նա։