Հանձնարարել եմ անձամբ այցելել ջրհեղեղից տուժած համայնքներ, հատ առ հատ գույքագրել մարդկանց կարիքները. Ծառուկյան (տեսանյութ)


Հանձնարարել եմ անձամբ այցելել ջրհեղեղից տուժած համայնքներ, հատ առ հատ գույքագրել մարդկանց կարիքները. Ծառուկյան (տեսանյութ)
Մայիս 30 13:25 2024

Մայիսի 26-ին Լոռու և Տաշիրի բնակավայրերը պատուհասած սարսափելի աղետի հետևանքով մեր բազաթիվ հայրենակիցներ դեռևս օգնության և օժանդակության կարիք ունեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ինձ անընդհատ տեղեկություններ են գալիս, որ վիճակը շատ ծանր է և ջրհեղեղից տուժած համայնքներն ու մարդիկ շտապ կենսական օժանդակության կարիք ունեն:

Բարեգործական հիմնադրամի աշխատակազմին և թիմակիցներին հանձնարարել եմ անձամբ այցելել ջրհեղեղից տուժած համայնքներ՝ հատ առ հատ գույքագրել մարդկանց կարիքները՝ անուն առ անուն, հասցեական և համակարգային օգնություն ապահովելու նպատակով:

Հանձնարարել եմ նաև այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել տեղի համայնքների մեր երիտասարդներին՝ հնարավորինս արագ մարդկանց կարիքները հոգալու և նրանց այս վիճակից հանելու համար»,-գրել է նա և գրառմանը կից հրապարակել տեսանյութ: