Առաջարկում եմ՝ բոլորով մայիսի 30-ին, ժամը 10:30-ին, մեքենաներով մտնենք հրապարակ և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ սրբազան


Առաջարկում եմ՝ բոլորով մայիսի 30-ին, ժամը 10:30-ին, մեքենաներով մտնենք հրապարակ և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ սրբազան
Մայիս 29 21:25 2024

Մայիսի 30-ին, առավոտյան ժամը 10:30-ին, տեղի է ունենալու կառավարության նիստ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքին ասաց Բագրատ սրբազանը՝ առաջարկելով․

«Առաջարկում եմ՝ բոլորով մայիսի 30-ին, ժամը 10:30-ին,  մեքենաներով մտնենք հրապարակ, ներկա լինենք հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք, ինչպես արել ենք այս 3 օրերի ընթացքում։ Եթե ոստիկանկան ուժերը ճանապարհի որևէ հատվածում ապօրինի արգելափակեն ձեր ճանապարհը, անջատեք շարժիչը, մեքենան թողնեք ճանապարհի հենց այդ հատվածում և ճանապարհը դեպի Հանրապետության հրապարակ շարունակեք ոտքով:

Ովքեր առանց մեքենա են՝ նույն ժամին՝ 10:30 թող լինեն կառավարության դիմաց»։