«Վահե Ղազարյան անձնավորության բարոյական մահն էր այսօր»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց այսօրվա ամփոփիչ հավաքի ժամը


«Վահե Ղազարյան անձնավորության բարոյական մահն էր այսօր»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց այսօրվա ամփոփիչ հավաքի ժամը
Մայիս 29 15:20 2024

«Սա էլ թող արձանագրվի՝ բարոյական մահը ՆԳՆ նախարարի՝ Վահե Ղազարյան անձնավորության բարոյական մահն էր այսօր, և գործի էլ չգնաց, օգտվեց առիթից ամեն դեպքում։ Այնպես որ՝ հանգստացեք, մի քիչ արևից դուրս եկեք, ապրեք դուք, որ համառորեն այդպես ստիպեցիք, որ հաշվի նստեն նորից, և երեկոյան ժամը 19։00-ին կհնադիպենք։

 
 

Ես 1-2 հանդիպումներ ունեմ տարբեր, կարևոր․  ժամը 19։00-ին մեր ամփոփումն ենք անելու, խնդրում եմ նաև մեր փաստաբան, իրավապաշտպանները ներկա լինեն, և այս օրերին նաև տեղեկատվություն փոխանցեն»,- այսօր Սբ․Աննա եկեղեցու բակում աջակիցներին հայտարարեց Բագրատ Սրբազանը։