Վթարի է ենթարկվել Վայքի փոխքաղաքապետը. կան վիրավորներ


Վթարի է ենթարկվել Վայքի փոխքաղաքապետը. կան վիրավորներ
Մայիս 29 15:06 2024

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների ինքնությունը:  

Կայքի տեղեկություններով՝ «Toyota»-ի վարորդը Հայկ Ավագյանն է, ով Վայքի քաղաքապետի տեղակալն է: