Վեհափառի հանդեպ քայլերից հետո, ինչպե՞ս եք զավակիդ աչքերի մեջ նայելու. ԱԱԾ նախկին պետը՝ Ղազարյանին


Վեհափառի հանդեպ քայլերից հետո, ինչպե՞ս եք զավակիդ աչքերի մեջ նայելու. ԱԱԾ նախկին պետը՝ Ղազարյանին
Մայիս 29 13:06 2024

ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և դիմել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։

«Պարոն Վահե Ղազարյան, եկեղեցու և անձամբ Վեհափառի հանդեպ այս աղաղակող քայլերից հետո, ինչպե՞ս եք զավակիդ աչքերի մեջ նայելու, որի մասին պատերազմի ընթացում այդ չափ հոգ էիք տանում, չէ՞ որ Դուք և Ձեր ընտանիքը խաղաղ, շրջապատի հետ ներդաշնակ ապրող մարդիկ եք, ինչո՞ւ եք մտնում այս բեռի տակ, ի՞նչ է Ձեզ տալիս, կարողանալո՞ւ եք այն տանել...

Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եք»,-գրել է նա: