Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ նույնիսկ հիմա մեր ժողովուրդը ցույց է տալիս իր անտարբերությունը․ Սամվել Կարապետյան


Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ նույնիսկ հիմա մեր ժողովուրդը ցույց է տալիս իր անտարբերությունը․ Սամվել Կարապետյան
Հոկտեմբեր 2 22:57 2026

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք, «Հայելի» մամուլի ակումբի խմբագիր Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։«Այսօր ցանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, իսկ չարիքի իշխանությունը պարտավոր է ամեն բան կատարել։ Այսօր Սյունիքն է վտանգի տակ։ Նույնիսկ հիմա մեր ժողովուրդը ցույց է տալիս իր անտարբերությունը։ Դրա համար ենք մենք միշտ կոչ անում, որ միավորվել է պետք, այս բևեռացումը պետք է վերացնել երկրից։ Բայց իշխանությունը կարողանում է ժողովրդին քնեցնել»,-նշել է նա։