Սարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ Անանյան


Սարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ Անանյան
Մայիս 28 21:19 2024

Տեր Շահե վարդապետ Անանյանը անդրադարձել է ոստիկանների կողմից այսօր Վեհափառ Հայրապետի՝ Սարդարապատի հուշահամալիր մուտք գործելու խոչընդոտման դեպքին․

 

«Սարդարապատում ևս մեկ անգամ երևաց, որ մեր պետությունն արժեքային սովի մեջ է: Անձնապաշտությունը վերածվում է (եթե արդեն չի վերածվել) պետական կառավարման ձևի: Ժամանակին "դասականն" այս երևույթը սահմանել էր "թաթարամոնղոլական" բառով....

 

Ինչպես նկատելի է, այդ օրերից բան չի փոխվել: Եսի մասին այսքան մեեեեեծ կարծիքն ինչպե՞ս է տեղավորվում այսքան փոքրիկ երկրի սահմաններում: Մտածելու բան է....»։