Եթե բերետավորների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվեց, ուրեմն գործ ունենք զինված խմբավորման հետ


Եթե բերետավորների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվեց, ուրեմն գործ ունենք զինված խմբավորման հետ
Մայիս 28 17:43 2024

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել երեկ ՀՅԴ շենքի մոտ բերետավորների և ԱԺ պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպից և գրել․

 

«Եթե «կարմիր բերետավորների» նկատմամբ երեկվա հանցանքի համար քրեական հետապնդում չհարուցվեց և հանցանք կատարածները չձերբակալվեցին ու հետո խափանման միջոց չկիրառվեց, ուրեմն գործ ունենք քաղաքական իշխանության ձևավորած և հարկատուների հաշվին գործող ապօրինի զինված խմբավորումների հետ»