Մարդկանց հոսքը դեպի Սարդարապատի հուշահամալիր չի դադարում


Մարդկանց հոսքը դեպի Սարդարապատի հուշահամալիր չի դադարում
Մայիս 27 22:19 2024

Մարդկանց հոսքը դեպի Սարդարապատի հուշահամալիր չի դադարում: Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, խոսելու, նրա օրհնությունն ստանալու, պայքարին իրենց զորակցությունը հայտնելու համար բազմաթիվ քաղաքացիներ, Արմավիրի մարզի բազմաթիվ բնակիչներ են եկել ու շարունակում են գալ հուշահամալիր։

Քաղաքացիներն այս գիշեր մնալու են հուշահամալիրի տարածքում:  Արդեն տեղադրվում են վրանները։

Վաղն առավոտյան այստեղ մի շարք միջոցառումներ են նախատեսված: