Արցախը երկու նորեկ ունի


Արցախը երկու նորեկ ունի
Օգոստոս 31 21:31 2017

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Արցախը» պաշտոնապես հայտարարել է 2 նորեկների ձեռքբերման մասին:

«Արցախը» համալրել են Վիկտոր Մարտինը և Դավիթ Իսրայելյանը,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նրանք Մոսկվայի «Նիկայի» ակադեմիայի սաներ են:

Ֆուտբոլիստները մինչև դեկտեմբեր պայմանագիր են կնքել «Արցախի» հետ: Վիկտոր Մարտինը հանդես է գալու 88 համարով, իսկ Դավիթ Իսրայելյանը` 44: