Չինարիի դպրոցում հաստատվել են մտավախությունները՝ Հեղինե Աղասյանի ընտանիքի անդամներն իրենց էլ են ուսուցչանոցում գաղտնալսել


Չինարիի դպրոցում հաստատվել են մտավախությունները՝ Հեղինե Աղասյանի ընտանիքի անդամներն իրենց էլ են ուսուցչանոցում գաղտնալսել
Մայիս 27 17:41 2024

Մայիսի 25-ին Բագրատ Սրբազանի հյուրանոցային սենյակում Չինարի գյուղի բնակիչ Հեղինե Աղասյանի կողմից գաղտնալսման սարքի տեղադրման փորձի մասին տեղեկության հրապարակումից հետո, Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Տավուշի մարզի Չինարի գյուղի դպրոցում խառնաշփոթ է առաջացել:

 

Դպրոցի աշխատակիցների մոտ հաստատվել են ավելի վաղ ունեցած մտավախությունները, որ Աղասյանի ընտանիքի անդամների կողմից դպրոցում գաղտնալսման սարք է տեղադրված եղել: Հեղինե Աղասյանի մայրը այդ դպրոցում պատմության, իսկ քույրը՝ աշխարհագրության ուսուցիչներ են:

 

«Ես վախենում եմ, որ կոնկրետ մեր ուսուցչանոցում էլ մեզ գաղտնալսած լինեն իրենք: Որոշակի խոսակցություններ են եղել ուսուցչանոցում, հաջորդ օրը եկան պարզաբանման: Դեռ այն ժամանակ մենք եզրակացրել էինք, որ գաղտնալսում են մեզ: Հիմա վերջնականապես ուզում եմ հավատալ, որ ուրեմն՝ մեզ էլ են լսել»,-Aravot.am-ին ասել են դպրոցից: Նշել են նաև, որ Հեղինե Աղասյանի քույրը՝ Չինարիի դպրոցի աշխարհագրության ուսուցչուհին, «սև ցուցակ» է գցել դպրոցի տնօրենին, որ վերջինիս զանգերին չպատասխանի. «Ավելին չեմ կարող ասել, սրանից հետևություններ արեք: Իրենք հանդուգն, չենթարկվող մարդիկ են, չգիտեինք՝ իրենց կապերը մինչև ուր են հասնում»:

 

Ի դեպ, աշխարհագրության ուսուցչուհին՝ տիկին Աղասյանը, «Առավոտ»-ի հետ զրույցում իր քրոջը վերագրվող արարքի մասին հարցը լսելուց հետո ասել է, որ իրեն այդ հարցով չզանգեն ու անջատել հեռախոսազանգը