Բագրատ Սրբազանը տեղեկացրեց՝ 18։00-ին կշարժվեն դեպի Սարդարապատ, գիշերը և վաղն առավոտը կանցկացնեն Սարդարապատում


Բագրատ Սրբազանը տեղեկացրեց՝ 18։00-ին կշարժվեն դեպի Սարդարապատ, գիշերը և վաղն առավոտը կանցկացնեն Սարդարապատում
Մայիս 27 15:14 2024

 

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին տեղեկացրեց, որ ժամը 17։00-ից հավաքվեն Շահումյան հրապարակում։

 

«18։00 կշարժվենք դեպի Սարդարապատ՝ մեքենաների շարասյունով»,-ասաց նա։

 

Սրբազանը մանրամասները չհայտնեց, միայն նշեց, որ այս գիշեր և վաղն առավոտ կլինեն Սարդարապատում։

 

«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև, ովքեր իրավունք ունեն մուտք գործելու Սարդարապատ»,-ասաց նա։