Երևանի քաղաքապետարանը պատրաստ է հնարավորինս աջակցել Լոռիում տեղումների պատճառով առաջացած հետևանքները վերացնելու գործում․ Ավինյան


Երևանի քաղաքապետարանը պատրաստ է հնարավորինս աջակցել Լոռիում տեղումների պատճառով առաջացած հետևանքները վերացնելու գործում․ Ավինյան
Մայիս 27 11:59 2024

Երևանի քաղաքապետարանը պատրաստ է մարդկային և տեխնիկական միջոցներով հնարավորինս աջակցել՝ Լոռու մարզում առատ տեղումների պատճառով առաջացած հետևանքները վերացնելու գործում:

Այս մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ համայնքը մշտական կապի մեջ է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու պետական մյուս գերատեսչությունների հետ:

Ավինյանը նաև հանձնարարեց է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներին պատրաստ լինել համապատասխան տեխնիկայով ու մարդուժով տեղափոխվել համապատասխան վայրեր՝ աշխատանքներ իրականացնելու: