6 վիրավորի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ


6 վիրավորի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
Մայիս 26 22:45 2024

«6 վիրավորի մասին շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, խնդրում ենք հիմք ընդունել արդեն հրապարակված պաշտոնական, ստույգ տեղեկատվությունը»: Այս մասին Armday.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։

 

Հիշեցնենք, որ այսօր դեռեւս դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:

Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: