Դանիել Իոնիսյանի դռոնը հաշվել է այսօրվա մասնակիցներին


Դանիել Իոնիսյանի դռոնը հաշվել է այսօրվա մասնակիցներին
Մայիս 26 21:45 2024

Այսօր՝ մայիսի 26-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ից հրավիրել էր հանրահավաք:

 
 

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:12-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 23.100 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Նշվում է, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ եղել են հովանոցներով և այդ դեպքերում հաշվարկն արվել է՝ ենթադրելով, որ ամեն հովանոցի տակ կարող է լինել երկու հոգի: